Ttu Jur

Թթուջուր բնական հանքային ջուր

Գյուղի կենտրոնում, եկեղեցու հարևանությամբ գտնվող ժայռի վրա խոյացող անհետ կորած զինվորի արձանի մոտ է գտնվում հանքային ջրի ակունքը՝ համանուն գյուղի գետնահոս աղբյուրը: Աղբյուրից օգտվում են ինչպես խմելու, այնպես էլ որոշ մաշկային հիվանդւոյթունների բուժման համար: Ջուրն ունի երկու ակունք. առաջինն օգտագործվում է լվացվելու համար, երկրորդը՝ խմելու: Խմելու ջրի ֆիլտրացիան կատարում են քարերը, որոնք պարբերաբար փոխվում են: Բնակիչները յուրահատուկ վերաբերմունք ունեն ակունքների հանդեպ: Ամեն ակունք յուրահատուկ համ ունի և ըստ համերի էլ համապատասխան անուններ՝ Կաթնաղբյուր, Թթուջուր: