Կեցավայրի որոնում
Ճամբարակ
Հայաստանը բացառիկ պատմամշակութային, հոգևոր, ազգային խոհանոցի, երգ ու պարի, և պահպանված ավանդական արժեքների երկիր է, որը հետաքրքիր է ցանկացած զբոսաշրջիկին և օտարերկրացուն։ Այս ամենը առավել հասանելի և գրավիչ դարձնելու համար ԵՄ նախաձեռնեց <<ԵՄ զբոսաշրջության համար․ համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիք և Վայոց Ձորի մարզում>> ծրագիրը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել զբոսաշրջության զարգացմանն միտված համապարփակ գործողություններ Ճամբարակի խոշորացված համայնքում և Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր, Գնիշիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Վարդահովիտ գյուղերում։
Հստակ գիտակցելով զբոսաշրջության զարգացման կարևորությունը տնտեսության կայունության գործում, ծրագրը նպատակադրում է նշված համայնքներում ստեղծել զբոսաշրջային նոր ուղղություններ, փաթեթներ, առաջարկել տարատեսակ զբոսաշրջային հնարավորություններ՝ ցանկացած զբոսաշրջիկի համար, բարելավել ենթակառուցվածքները, իրականացնել համայնքների բնակիչների անվճար վերապատրաստումներ, տրամադրել խորհրդատվություններ և կազմակերպել հանդիպումներ ոլորտի անվանի մասնագետների հետ։
Կայքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու համայնքի պատմությանը, զբոսաշրջային յուրօրինակ փաթեթներին, փառատոններին, ազգային տոներին և գիշերակացի հնարավորություններին։
Իսկ դու գիտե՞ս որ․․․․
Եղանակ
ՄԱՐԶԻ ԵՂԱՆԱԿԸ և ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ճամբարակում քաղաքի կլիմայական պայմանները բնութագրվում են խիստ ձմեռներով, ամենամյա և հաստատուն ձյունածածկույթով։ Ամռանը գերիշխում է քիչ ամպամած եղանակները, և չափավոր տաքությունը։
ՓԱՌԱՏՈՆՆԵՐ
Ճամբարակյան փառատոններ
2018թ. -ին Ճամբարակ քաղաքում առաջին անգամ տեղի ունեցավ <<Ձյունե Հեքիաթ>> փառատոն տոնավաճառը, որը ունենալու է շարունակական բնույթ։ Փառատոնի ընթացքում զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում մասնակցելու վարպետաց դասընթացների, գնումներ կատարել տարբեր տաղավարներից, և ծանոթանալ համայնքի պատմությանը և ժառանգությանը։