Հին Գետիկավանք կամ Կարմիր եղցի
Գտնվում է Գետիկ գյուղից 4 կմ հեռավորության վրա՝ Գետիկ գետի ձախ ափին։ Հանդիսացել է հյուսիսային Հայաստանի հոգևոր մշակութային նշանավոր կենտրոնը։ Հին Գետիկ վանքն էլ ավելի հայտնի է դարձել Մխիթար Գոշի ժամանակաշրջանում, ով իր հեղինակավոր աշխատություններից մեկը՝ «Գիրք Դատաստանի» սկսել է գրել Հին Գետիկի վանքում՝ մինչ երկրաշարժից վանական համալիրի ավերվելը։ Հուշարձանախումբը, կառուցված լինելով վարդագույն քարից, հայտնի է եղել Կարմիր եղցի կամ Կարմիր եկեղեցի անվամբ։ Վանական համալիրը բաղկացած է եղել եկեղեցական մի քանի կառույցներից, միաբանական և լուսավորչական գրչատնից և այլ կառույցներից։ Այսօր պահպանված լինելով մասնակիորեն՝ մեծ ճանաչում և պատմական հռչակ է վայելում թե՛ գիտական, և թե՛ զբոսաշրջային տեսանկյունից։
գ․ Գետիկ