Chambarak

Ճամբարակը որպես տեսարժան վայր

Գետիկ գետով և նրա վտակներով կտրված Ճամբարակն աչքի է ընկնում մշակութային բազմադարյա և նույնիսկ մ․թ․ա․ հուշարձաններով։

Ճամբարակն առանձնանում է տեղային և ազգային խոհանոցի ճաշատեսակներով, ճարտարապետական յուրօրինակ կերտվածքներով և հային բնորոշ հյուրընկալությամբ։

Ճամբարակ այցելող հյուրերը հնարավորություն կունենան համտեսել ավանդական խոհանոցի բազում կերակրատեսակներ, որոնց պատրաստման համար օգտագործվում են միայն էկոլոգիապես մաքուր սննդամթերք։

Նախկինում մոլոկաններով բնակեցված թաղամասերը տարբերվում են իրենց ճարտարապետական յուրահատուկ ոճով՝ փայտաշեն տներ, կարմիր կտուրներ, փայտե ցանկապատեր։

Համայնքում գործում է նորակառույց երեք եկեղեցի, ինչպես նաև կան 11-16-րդ դարերի խոնարհված եկեղեցիներ, խաչքարեր, բերդեր,  չուսումնասիրված կիկլոպյան ամրոցներ։

Համայնքում պահպանվել են մոտ 10 գերեզմանատներ, որոնցից հատկանաշական են հրեադավան սուբոտնիկների, մոլոկանների պատկանող գերեզմանատները և մթա 2-1 հազարամյակների գերեզմանոցներ։