Ագրոտուրիզմ

Ընտրելով զբոսաշրության այս տարբերակը՝ կարող եք օգտվել մեր կողմից առաջարկվող մի քանի փաթեթներից, այն զուգակցելով գյուղական տարածքների բնական և պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու հետ։  Քանզի այս համայնքը բնակեցված է եղել դեռևս վաղընջական ժամանակներից և ոչ միայ հայերով, տարածքի պատումներն ու մշակույթը բազմազան են և հնարավորություն են ընձեռում ծանոթանալու նաև այլ ազգերի կողմից համայնքում սերմանած սովորույթներին:

Հեռ.: +374 94 087 666

Էլ․ հասցե: info.chambarak@gmail.com

Facebook:  /info.chambarak

Գաստրոտուրիզմ

Լեռնային այս տարածքի պատմությանը և ավանդույթներին ծանոթանալու լավագույն տարբերակը տեղի ավանդական կերակրատեսակներին ծանոթանալն  է։ Այն առավել յուրահատուկ և համեղ կդարձնի Ձեր այցելությունը Ճամբարակ, քանի որ համայնքն ունի տարահամ և բազմագույն խոհանոց։ Տուրիզմի այս ձևն ընտրելով ոչ միայն կհամտեսեք համադամ կերակուրներ, այլև կարող եք դառնալ դրանց պատրաստման անմիջական մասնակիցը

Գյուղական գաստրոտուրերը անցկացվում են նաև բնության գրկում՝ վայրի հատապտուղների և մրգերի հավաքի տեսքով։

Հեռ.: +374 94 087 666

Էլ․ հասցե: info.chambarak@gmail.com

Facebook:  /info.chambarak

Քայլարշավներ

Չորս կողմից շրջապատված  լինելով կանաչապատ և բարձրադիր լեռներով Ճամբարակը  լավագույն ընտրությունն է քայլարշավների և վրանային արշավների սիրահարների համար։ Տարածքի հարուստ  բուսական և կենդանական աշխարհն առավել հիշարժան կդարձնեն ձեր քայլարշավները, իսկ հեռախոսի մեջ ներբեռնելով մեր կողմից մշակած քայլուղին կկարողանաք ինքնուրույն անցնել Ճամբարակների ձորակներն ու կիրճերը։

Հեռ.: +374 94 087 666

Էլ․ հասցե: info.chambarak@gmail.com

Facebook:  /info.chambarak

Կարպետագործություն

Արհեստի այս տեսակը յուրովի կապված է հայկական պատմությանը, կենցաղին և ավանդույթներին։ Յուրաքանչյուր կարպետ արտահայտում է իր ստեղծման վայրի առանձնահատկությունը, պատմությունը և տեղանքի կենցաղը: Ծառայությունը մատուցվում է Գետիկի հյուրատանը։

Հեռ.: +374 94 087 666

Էլ․ հասցե: info.chambarak@gmail.com

Facebook:  /info.chambarak

Աղանձի և Փոխինձի Պատրաստում

Աղանձապատրաստումը լավագույնս ներկայացնում է գյուղական կենցաղը և ավանդույթները։ Այս հետաքրքիր  գործընթացին մասնակցում են ընտանիքի բոլոր անդամները, սակայն հիմնական գործողությունն իրականացնում է ընտանիքի ամենամեծ անդամը՝ տատը կամ պապը։ Դրսում կրակ են վառում, բովում են ցորենը և պատրաստում են աղանձ։ Այնուհետև, հյուրերի հետ միասին, մնացած ցորենից պատրաստում են փոխինձը՝ ավելացնելով կարագ ու շաքարավազ։ Այս ընտանեկան ջերմ գործընթացըհ ամեմվում է հայկական ավանդական պարերով և երգերով։

Զբոսաշրջիկների համար լավագույն տարբերակն է՝ զգալու ընտանեկան ջերմությունը և ավանդույթները։

Հեռ.: +374 94 087 666

Էլ․ հասցե: info.chambarak@gmail.com

Facebook:  /info.chambarak

Գաթայի Պատրաստում

Գաթան համարվում  է հայկական սեղանի զարդը։ Գաթա պատրաստելը նույնպես համարվում է ընտանեկան լավագույն ավանդույթներից մեկը։ Ընդունված է պատրաստել գաթայի տարբեր տեսակներ՝ կլոր, շերտավոր խմորով, կոպեկով և այլն։ Զբոսաշրջիկին հնարավորություն է տրվում մասնակցելու և ինքնուրույն պատրաստելու հայկական ամենասիրված թխուկներից մեկը։

Հեռ.: +374 94 087 666

Էլ․ հասցե: info.chambarak@gmail.com

Facebook:  /info.chambarak

Մոթալ Պանրի Պատրաստում

Այս ծառայությունը մատուցվում է Մարտունի գյուղում: Վարպետը 45 րոպեների ընթացքում ցույց է տալիս այն աշխատանքը, որը կատարվում է միջինում 3-6 ամսվա ընթացքում։ Ցուցադրվում է հայկական միակ հնեցված պանրի պատրաստման սեփական և բացառապես հին ավանդական եղանակը  (այծի կաթից)։

Հեռ.: +374 94 087 666

Էլ․ հասցե: info.chambarak@gmail.com

Facebook:  /info.chambarak

Այցելություն Մեղվաբույծին

Այցելության ընթացքում զբոսաշրջիկները բացահայտում են մեղրի ստացման բնական գործընթացը, ծանոթանում առողջարար հատկություններին և կենցաղում օգտագործելու հմտություններին՝ նոր քամված մեղրի համտեսով։

 

Հեռ.: +374 94 087 666

Էլ․ հասցե: info.chambarak@gmail.com

Facebook:  /info.chambarak

Ազնվամորու Մշակում

Ազնվամորու հավաքը  հնարավոր է իրականացնել Ձորավանքում գտնվող ազնվամորու այգում։ Տեղում կազմակերպվում է ազնվամորու և ազնվամորուց պատրաստված մթերքների համտես-հյուրասիրություն։ Այստեղից նաև հնարավոր է գնել տեղական միրգ, բանջարեղեն, չրեր և այլ տեղական մթերք։

Հեռ.: +374 94 087 666

Էլ․ հասցե: info.chambarak@gmail.com

Facebook:  /info.chambarak

Կավագործություն

Սոցիալական այս նախաձեռնությունը առաջարկում է մեկ ժամյա վարպետության դաս, որի ընթացքում զբոսաշրջիկները իրենց ձեռքով կպատրաստեն նախընտրած նմուշը, և կամ ձեռք կբերեն հայկական ավանդական նախշերով հուշանվերներ և աքսեսուարներ։ Դասի ավարտին հնարավորություն է ընձեռնվում աշխատելու նաև կավի հումքի հետ։

Հեռ.: +374 94 087 666

Էլ․ հասցե: info.chambarak@gmail.com

Facebook:  /info.chambarak

Աստղադիտում

Բնության գրկում խարույկի շուրջ հավաքվելով՝ հյուրը հնարավորություն է ստանում դիտելու աստղերն ու աստղային համաստեղությունները, լսել դրանց մասին պատմող լեգենդներն ու տեղի պատումները։ Սովորում է աստղերի միջոցով հստակ որոշել հորիզոնի կողմերը, գտնել ամենահայտնի աստղերը և վայելել ճամբարակյան երեկոն աստղերի, կիթառի և խարույկի ներքո:

Հեռ.: +374 94 087 666

Էլ․ հասցե: info.chambarak@gmail.com

Facebook:  /info.chambarak

Պարագլայդինգ

Լինելով  ակտիվ հանգստի էքստրեմալ սպորտաձև՝ պարագլայդինգն արդեն հասցրել է մեծ ճանաչում  ձեռք բերել թե՛ Ճամբարակում, թե՛ համայնքից դուրս:

Եթե ցանկություն ունեք հիանալու  Հայաստանի բարձրադիր լանդշաֆտներով թռչնի բարձրությունից, ներառեք այս ծառայությունը Ձեր փաթեթում։ Թռիչքը վարում է ոլորտում վերապատրաստում անցած, անվտանգության բոլոր նորմերը ապահովող մասնագետը։

Հեռ.: +374 94 087 666

Էլ․ հասցե: info.chambarak@gmail.com

Facebook:  /info.chambarak