«Արևաշող» հյուրատունը գտնվում է Կալավան համայնքի Կալավան բնակավայրում։ Գյուղը շրջապատված է գեղատեսիլ անտառներով, ալպյան մարգագետիններով, սառնորակ աղբյուրներով։ Գյուղում կան բնական տեսարժան վայրեր, որոնք, անշուշտ, կհետաքրքրեն ձեզ։ Հյուրատունը գործում է 2018 թվականից։ Ունի 2 սենյակ և 1 սանհանգույց։ Սենյակներից մեկում կարող է հյուրընկալվել երկու, իսկ մյուսում՝ երեք զբոսաշրջիկ։ Սննդի մեջ գերիշխում է անտառային խոհանոցը։ Օրն էլ ավելի հետաքրքիր կարող է դառնալ արկածային ճանապարհորդությամբ։