Գետիկ հյուրատանը զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ ավանդական, գյուղական կյանքին, մասնակցել գյուղական աշխատանքներին՝ վայելելով շքեղ բնությունն ու մաքուր օդը: Այստեղ հյուրերը կարող են մասնակցել տարբեր վարպետության դասերի՝ պանրագործություն, փոխինձի պատրաստում, գաթայի պատրաստում, գորգագործություն: Հյուրատանը կարող են համտեսել տեղական համեղ ուտելիքներ : Բոլոր ուտելիքները պատրաստվում են բնական և տեղական մթերքներից: