Էկոգյուղ = զարգացած գյուղ
Ս.թ հոկտեմբերի 12-13-ը Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր և Խնձորուտ գյուղի համայնքային բիզնեսի խորհրդի անդամներն այցելեցին Գեղարքունիքի մարզի համայնքային բիզնես խորհրդի անդամներին, ծանոթացան վերջիններիս գործունեությանը, իրենց համայնքում կատարած աշխատանքներին, ստեղծած զբոսաշրջային պրոդուկտներին:
Որպես այցի կարևոր բաղադրիչ ՀԲԽ-ի անդամները այցելեցին նաև Կալավան համայնք՝ որպես էկոտուրիզմի շնորհիվ կայուն զարգացման ճանապարհ որդեգրած, Հայաստանում և ՀՀ սահմաններից դուրս արդեն հայտնի դարձած էկո-գյուղը:
Այստեղ մասնակիցներին դիմավորեց նախկինում Թայմ Լենդ հիմնադրամի ղեկավար, ներկայումս ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, ով ՀԲԽ անդամներին ներկայացրեց իրենց համայնքի մոդելը, անցած ճանապարհը, համայնքային խնդիրների վերլուծությունն ու զարգացման տեսլականը: Այցի արդյունքում ՀԲԽ անդամները ձեռք բերեցին նոր գիտելիքներ, քննարկեցին իրենց համայնքի բնապահպանական խնդիրները (ապօրինի որս, ծառահատումներ և այլն), ծրագրի արդյունքում ձեռք բերված առաջընթացը՝ գյուղական կյանքը զարգացնելու ուղղությամբ և կայուն զարգացման տեսլական որդեգրելու հնարավորությունը:
Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպումից ոգեշնչված ՀԲԽ անդամները վերադարձան իրենց համայնքներ՝ գիտակցելով, որ ենթակառուցվածքային անհասանելիությունը դեռևս խոչընդոտ չէ էկոգյուղ հիմնելու ճանապարհին, իսկ կայուն զարգացման սկզբունքները հնարավոր է գործնականում կիրառել ցանկացած համայնքում:
Ծրագիրն իրականացվում է «ԵՄ—ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ