Նկարագրություն – «Ճամբարակ» հյուրատունը գտնվում է անտառամերձ գոտու հարևանությամբ։ Հյուրատան մոտակայքում կա կանաչապատ գեղեցիկ զբոսայգի և մանկական խաղահրապարակ, որտեղ գտնվում է նաև քաղաքի եկեղեցին: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ 3 սենյակ: Հյուրատունն ապահովված է բոլոր հարմարություններով` մշտական տաք և սառը ջրով, 3 սանհանգույցով: Սենյակներում առկա է անհրաժեշտ կահույք, ինտերնետ կապ և սառնարան: Հյուրատունն առաջարկում է նաև հեծանվային վարձակալության ծառայություն, ինչպես նաև կազմակերպում է հեծանվային հետաքրքիր արշավներ Ճամբարակի գեղատեսիլ բնության գրկում: