Փեթակը ավելի քան 100 տարվա մի տուն է, որտեղ պահպանել են հնի կոլորիտը․ կահավորված է հնավոճ կահույքով, լամպի լույսով և վառարանի ջերմությամբ: Հյուրատան կից կա թոնիր, որտեղ կարող են թխել լավաշ, թոնիրի գաթա, թոնրի խորոված, ցորեն աղալու երկանք, որով փողինձ են աղում՝ պատրաստելով ավանդական փոխինձով ճաշ և խաշիլ: Հյուրատան կից կա ապիթերապիայի հնարավորություն (քուն փեթակների վրա), ինչպես նաև համտեսի սրահ, որտեղ հյուրերը կարող են համտեսել մեղվի բնամթերքները` մեղր, ծաղկափոշի, մեղվի մայրակաթ, մեղրի գինի և մեղրով պատրաստված ավանդական ռշտա հալվան: Հյուրերը կարող են տեսնել մեղվի աշխատանքը ապակե փեթակների միջով, կարող են մասնակցել մեղրաքամին: Կարող են մասնակցել վարպետաց դասերի՝ կավագործության, մեղրամոմի և խմորեղենի պատրասման: